Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանի ոստիկանության բյուջեն նախատեսվում է ավելացնել կես մլրդ դրամով

Հայաստանի ոստիկանության բյուջեն նախատեսվում է ավելացնել կես մլրդ դրամով

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծով նախատեսվում է ոստիկանությանը հատկացնել կես մլրդ դրամով ավելի գումար` ընդհանուր առմամբ 64.9 մլրդ դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի  նախնական քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը:

«2020-ի պետական բյուջեով ՀՀ ոստիկանությանը նախատեսվում է հատկացնել 64.9 մլրդ դրամ` 2019-ի 64.4 մլրդ դրամի փոխարեն: Ընդհանուր առմամբ, տարբերությունը կազմում է կես մլրդ դրամ` կամ 0.8 տոկոս: Հատկացվող գումարի 99.1 տոկոսը կամ 64.3 մլրդ դրամն ընթացիկ, իսկ 0.9 տոկոսը կամ 0.6 մլրդ դրամը կապիտալ ծախսերն են: Սոցիալական ուղղվածության և գնում չհանդիսացող ծախսերը կազմում են 50.3 մլրդ դրամ կամ ամբողջի 77.5 տոկոսը, որից միայն աշխատանքի վարձատրության միջոցները շուրջ` 47.5  մլրդ դրամ են, իսկ գնումների ընթացակարգով կատարվող ծախսերը 14.6 մլրդ դրամ` ամբողջի 22.5 տոկոսը»,-ներկայացրեց Սարգսյանը:

Ոստիկանության 2020-ի բյուջեն խմբավորված է 10 ծրագրում և դրանցում ներառված 22 քաղաքականության միջոցառումներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]