Տնտեսություն

Հայաստանի միջազգային պահուստներն այս տարի կլինեն ամենաբարձրը. ԿԲ նախագահ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի միջազգային պահուստներն այս տարի կլինեն ամենաբարձրը. ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 2019-ի միջազգային պահուստները կլինեն ամենաբարձրը: Նախորդ տարվա 9 ամիսների նկատմամբ դրանք արդեն իսկ աճել են 250 մլն դոլարով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

«Նախորդ տարվա 9 ամսվա համեմատ մենք 250 մլն դոլարով ավելի պահուստ ունենք: Կարելի է կանխատեսել, որ տարվա վերջին էլ մեր պահուստները կլինեն ավելի շատ, քան նախորդ տարիներին: Նույնիսկ լավատես չլինելով, լինելով իրատես՝ կարող եմ ասել, որ այս տարվա պահուստները կլինեն ամենաբարձրը»,-ասաց Ջավադյանը:

Նրա կարծիքով`պահուստների մեծ չափը խոսում է այն մասին, որ երկիրն ավելի մեծ պոտենցիալ, ավելի շատ հնարավորություն ունի: Ջավադյանի խոսքով` պարտադիր պահուստավորման մասով որոշակի փոփոխություններ են արել: Դրա արդյունքում մոտավորապես 300 մլրդ դրամ ներարկվել է տնտեսություն` բանկերի միջոցով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում