Սպորտ

Ծանրորդ Սամվել Գասպարյանը դարձավ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Սամվել Գասպարյանը դարձավ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի երիտասարդական թիմի անդամ Սամվել Գասպարյանը դարձավ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բուխարեստում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության 109 կգ քաշային կարգում Գասպարյանտ նախ պոկեց 168 կգ, այնուհետ՝ 172 կգ և 176 կգ և նվաճեց փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում գլխավերևում պահեց 207 կգ և 214 կգ՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ: Երկամարտի 390 կգ արդյունքով Սամվել Գասպարյանը դարձավ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն:

Ավելի ուշ պայքարի մեջ կմտնի աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում