Հասարակական

Կառավարությունն առաջարկում է կանոնակարգել անասնաբուծության ոլորտում հակաբիոտիկների օգտագործումը

2 րոպեի ընթերցում

Կառավարությունն առաջարկում է կանոնակարգել անասնաբուծության ոլորտում  հակաբիոտիկների օգտագործումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ է մշակել, որով առաջարկում էկանոնակարգել անասնաբուծության ոլորտում հակաբիոտիկների որպես կերային հավելում օգտագործումը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքից:

Ըստ նախագծի` հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը ներկայումս հանդիսանում է համաշխարհային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր: Միջազգային տվյալների համաձայն` ամբողջ աշխարհում արտադրված հակաբիոտիկների 50%-ից ավելին օգտագործվում է գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես՝ որպես կերային հավելում:

«Անհրաժեշտ է հրատապ միջոցառումներ ձեռնարկել անասնաբուծության մեջ հակաբիոտիկների որպես կերային հավելում օգտագործման կանոնակարգման ուղղությամբ»,- նշված է նախագծում

Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը ներկայումս հանդիսանում է համաշխարհային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարը հանդիսանում է ոչ միայն առողջապահության, այլ նաև գյուղատնտեսության հիմնախնդիրներից մեկը, քանի որ անասնաբուժության, անասնաբուծության, թռչնաբուծության և ձկնաբուծության ոլորտներում հակամանրէային դեղերի կիրառման արդյունքում դեղակայուն մանրէները կարող են կենդանիներից անցնել մարդուն` սննդային շղթայի միջոցով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում