Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նպաստ ստացող ընտանիքները կսկսեն գերադասել զբաղվածությունը նպաստից. նախագիծը քննարկվում է մարզերում

Նպաստ ստացող ընտանիքները կսկսեն գերադասել զբաղվածությունը նպաստից. նախագիծը քննարկվում է մարզերում

ԳԱՎԱՌ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Խոսրով Խլղաթյան): Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված  քննարկումը, որը հրավիրվել էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ, նվիրված էր նպաստառու ընտանիքների համար ինքնուրույնաբար կայուն եկամտի ձեւավորման հնարավորությունների ստեղծման նպատակով ՀՀ կառավարության կողմից մշակված որոշման նոր նախագծի  հանրայնացմանը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հանդիպում-քննարկումը վարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Հրավիրված էին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության աշխատակիցները, սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների, զբաղվածության տարածքային կենտրոնների տնօրենները, զբաղվածության խնդրով հետաքրքրվող ակտիվ գործատուներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման ընթացքում առաջարկություններով կամ առարկություններով հանդես եկան հիմնականում սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների պետերը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:  «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծով առաջարկվում է տալ հնարավորություն ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքին՝ ընտանիքի աշխատունակ անդամների (գործազուրկներ, առանձին խմբի գործազուրկներ կամ որևէ սոցիալական խումբ չունեցող անձինք) աշխատանքի անցնելու դեպքում 6 ամիս շարունակել ստանալ նպաստը, ինչպես նաև զբաղվածության ակտիվ ծրագրերի շրջանակներում իրականացվող միջոցառումներից օգտվելու համար, որով կխթանվի տնտեսապես ակտիվ անձանց աշխատանքային գործունեություն ծավալելու ցանկության իրականացումը:

«Նախագծով կարգավորվում են աշխատանքի անցնող, ինչպես նաեւ զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում անասնապահությամբ զբաղվող անձանց՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգի եւ դրա հիմքով տրամադրվող սոցիալական աջակցության պետական ծրագրերից օգտվելու հետ կապված որոշ իրավահարաբերություններ: Նախագիծն ընդունվելու դեպքում ընտանեկան եւ սոցիալական նպաստ ստացող ընտանիքները աստիճանաբար կգերադասեն զբաղվածությունը (ինքնազբաղվածությունը)՝ նպաստ ստանալուց: Քննարկումն անցավ աշխույժ մթնոլորտում եւ ծառայեց իր նպատակին: Հնչած առաջարկությունները կներկայացվեն նախարարության  համապատասխան հանձնաժողովի ուշադրությանը»,-ներկայացրեց նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:ծով կարգավորվում են աշխատանքի անցնող, ինչպես նաեւ զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում անասնապահությամբ զբաղվող անձանց՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգի եւ դրա հիմքով տրամադրվող սոցիալական աջակցության պետական ծրագրերից օգտվելու հետ կապված որոշ իրավահարաբերություններ: Նախագիծն ընդունվելու դեպքում ընտանեկան եւ սոցիալական նպաստ ստացող ընտանիքները աստիճանաբար կգերադասեն զբաղվածությունը (ինքնազբաղվածությունը)՝ նպաստ ստանալուց: Քննարկումն անցավ աշխույժ մթնոլորտում եւ ծառայեց իր նպատակին: Հնչած առաջարկությունները կներկայացվեն նախարարության համապատասխան հանձնաժողովի ուշադրությանըե,-ներկայացրեց նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am