Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայտարարվել են «Օսկար»-ի գլխավոր հավակնորդները տղամարդու լավագույն դերի համար

Հայտարարվել են «Օսկար»-ի գլխավոր հավակնորդները տղամարդու լավագույն դերի համար

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տղամարդու լավագույն դերի համար «Օսկար» մրցանակի գլխավոր հավակնորդները դարձել են Լեոնարդո դի Կապրիոն, Մեթյու Ռայսը, Ռոբերտ Փաթինսոնը եւ Ջոնաթան Փրայսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Indiewire-ը:

Sony ստուդիան որոշել Է «Օսկար»-ի առաջադրել Լեոնարդո դի Կապրիոյին «Մի անգամ… Հոլիվուդում» ֆիլմում տղամարդու գլխավոր դերի համար, իսկ Բրեդ Փիթին՝ երկրորդ պլանի դերի համար: Նաեւ Sony-ն «Օսկար»-ի Է առաջադրել Մեթյու Ռայսին եւ Թոմ Հենքսին՝ «Հիանալի օր՝ հարեւանությամբ» ֆիլմի համար. առաջինին՝ տղամարդու լավագույն դերի համար, երկրորդին՝ երկրորդ պլանի դերի համար: A24 կինոստուդիան առաջարկել Է իր թեկնածուներին՝ Ռոբերտ Փաթինսոնին (տղամարդու լավագույն դերի համար) եւ Ուիլեմ Դեֆոյին (երկրորդ պլանի դերի համար)՝ «Փարոս» ֆիլմում:

Netflix սթրիմինգային հարթակը մրցանակի Է առաջադրել դերասանների, որոնք խաղացել են «Երկու պապերը» կինոնկարում: Ջոնաթան Փրայսը, որն ավելի վաղ ոչ մի անգամ չի անվանակարգվել «Օսկար» մրցանակի, կարող Է հավակնել տղամարդու լավագույն դերի (Հռոմի Ֆրանցիսկոս պապի) համար պարգեւին:

Էնթոնի Հոփքինսը (Հռոմի Բենեդիկտոս պապ), որն ավելի քիչ Էկրանային ժամանակ ունի եւ արդեն արժանացել Է արձանիկի, կարող Է պարգեւի հավակնել երկրորդ պլանի դերի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]