Հասարակական

ԿԳՄՍ նախարարությունն ուսուցիչներին խրախուսելու է ըստ մասնագիտական որակների բարձրացման

1 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարությունն ուսուցիչներին խրախուսելու է ըստ մասնագիտական որակների բարձրացման

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը հոկտեմբերի 23-ին Մեդիա կենտրոնին տված հարցազրույցում տեղեկացրեց, որ մշակել են ուսուցիչների որակավորման շրջանակի և մասնագիտական ստանդարտներին վերաբերող նախագծեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ այդ նախագծի կապահովվի ուսուցիչների աշախատավարձի թռիչքը:

«Որակավորումների շրջանակն ունենալու է չորս մակարդակ` սկսնակ ուսուցչից մինչև վարպետ ուսուցիչ: «Աշխատավարձային քաղաքականության համաձայն` այն ուսուցիչը, որը կլինի չորրորդ սանդղակում խրախուսանքի կարժանանա»,-շեշտեց նախարարի տեղակալը:

Անափիոսյանը տեղեկացրեց, որ հունվարից կսահմանվի ուսուցչի նվազագույն երաշխավորված աշխատավարձ, որը կազմելու է 125 հազար դրամ: «Թռիչքն այնպես ենք ապահովում, որ ուսուցիչներն անգամ կարողանան 400 հազար և ավելի աշխատավարձ ստանալ»,-ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում