Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

ԿԳՄՍ-ն կողմ է ստեղծագործական բաղադրիչով գնումները մեկ անձի կողմից կատարելու գաղափարին

ԿԳՄՍ-ն կողմ է ստեղծագործական բաղադրիչով գնումները մեկ անձի կողմից կատարելու 
գաղափարին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն աջակցում է այն գաղափարին, որ ստեղծագործական բաղադրիչ պարունակող պետական գնումները կարող են իրականացվել մեկ անձի կողմից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հոկտեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Պետական միջոցներով գնումների վերաբերյալ այն անհասկանալի գլխացավանքը, որ տարիներ շարունակ առկա էր ստեղծագործական կառույցներում, վերանում է, որովհետև մենք մեր գործընկերներին` ՀՀ ֆինանսների նախարարությանը և այլ կառույցների կարողացանք բացատրել, որ արվեստում տեխնիկական բնութագիրը և դրա արդյունքում ձևավորվածը համադրելի չեն: Մենք չենք կարող տեխնիկական բնութագրով երաշխավորել տեխնիկական աշխատանքը»,-շեշտեց Խզմալյանը:

Նա ընդգծեց, որ գնումների մասին օրենքի վերաբերյալ քննարկումներ են ունեցել ստեղծագործական կառույցների, տարբեր հաստատությունների ներկայացուցիչների ու մասնագետների հետ:

Պետական միջոցներով գնումների վերաբերյալ իրենց մտահոգությունն էին հայտնել մի խումբ ստեղծագործողեր` շեշտելով, որ այն ոչ թե կարգավորում է բնագավառը, այլ միայն ստեղծում է խոչընդոտներ` հաշվի չառնելով մշակութային ոլորտի առանձնահատկությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am