Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանը բազմաժանր գրականությամբ է ներկայացել Ֆրանկֆուրտի գրքի միջազգային փառատոնին

 Հայաստանը բազմաժանր գրականությամբ է ներկայացել Ֆրանկֆուրտի գրքի 
միջազգային փառատոնին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆրանկֆուրտի գրքի ամենամյա միջազգային փառատոնում, որն անցկացվել է հոկտեմբերի 16-20-ը, Հայաստանը ներկայացել է առանձին տաղավարով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայկական տաղավարում ցուցադրվել են հայ դասական և ժամանակակից գրողների բազմաժանր ստեղծագործություններ, Հայաստանի և հայոց պատմության վերաբերյալ հայ և օտարազգի հեղինակների աշխատանքներ՝ հայերեն, գերմաներեն:

Առանձին միջոցառմամբ տոնավաճառի այցելուներին ներկայացվել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «4plus» վավերագրական լուսանկարչական կենտրոնի հեղինակած «Բացիկներ Արցախից» լուսանկարների շարքը: Լուսանկար-բացիկները նվիրված են Արցախին և արցախցիների առօրյա կյանքին։ Ցուցադրությանը ներկա է եղել նաև կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը:

Ֆրանկֆուրտյան գրքի տոնավաճառի հայկական տաղավար է այցելել ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Դեսպանը հանդիպել է հայ հրատարակիչների հետ, քննարկվել են հնարավոր համագործակցության հեռանկարներ:

Ամեն տարի հոկտեմբերին անցկացվող Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառն ամենախոշորն է Գերմանիայում: Դեռևս 17-րդ դարում սկիզբ առած այս ավանդույթն ամեն տարի հնարավորություն է ընձեռում շուրջ 300.000 այցելուների ծանոթանալ աշխարհի ավելի քան 100 երկրներից շուրջ 7300 հրատարակչությունների ներկայացրած գրականությանը, մասնակցելու քննարկումներին հեղինակների և հրատարակչությունների ղեկավարների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]