Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Լուկաշենկոն մատնանշել Է ԵԱՏՄ-ում առկա «բազմաթիվ հակասությունները»

Լուկաշենկոն մատնանշել Է ԵԱՏՄ-ում առկա «բազմաթիվ հակասությունները»
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ հանրապետությունը չի պլանավորում դուրս գալ Եվրոպական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), չնայած կազմակերպությունում առկա չլուծված խնդիրներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կան բազմաթիվ հակասություններ, որոնք գտնվում են կադրից դուրս: Մենք այդպես Էլ չհաղթահարեցինք արգելքները, որոնք պետք Է հաղթահարեինք՝ ստեղծելով ԵԱՏՄ-ն: ԵԱՏՄ-ից դուրս չենք գալու: Պայքարելու ենք:Դրանից ոչ մի տեղ չես փախչի»,-ասել Է Լուկաշենկոն՝ հոկտեմբերի 18-ին ելույթ ունենալով Բելառուսի նախագահին առընթեր Կառավարման ակադեմիայում: Լուկաշենկոյի խոսքը մեջբերել Է ԲելՏԱ պետական գործակալությունը:
Լուկաշենկոն նաեւ մեկնաբանել Է տնտեսության մեջ ռուսական վեկտորից հրաժարվելու եւ «Արեւմուտք գնալու» առաջարկությունները: «Լսե՛ք, իսկ ինչպե՞ս հրաժարվել: Իսկ որտե՞ղ ենք վաճառելու մեր ապրանքները: Արեւմուտքո՞ւմ: Արեւմուտքում նույն տնտեսությունն Է, ինչ մերը: Ինչ Է, նրանք մեր արտադրանքը կթողնե՞ն իրենց շուկա: Կյանքում՝ երբեք: Մեզ առանձնապես ոչ մի տեղ չեն սպասում: Մենք դրանից Էինք ելնում՝ ձեւավորելով ԵվրԱսՏՀ-ն»,-ասել Է նախագահը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am