Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Marvel-ը պլանավորում Է Նատալի Փորթմանին տալ Թորի դերը. We Got This Covered

Marvel-ը պլանավորում Է Նատալի Փորթմանին տալ Թորի դերը. We Got This Covered
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասանուհի Նատալի Փորթմանը կարող Է Marvel-ում սեփական գերհերոսական եռերգությունն ստանալ «Թոր. սեր եւ ամպրոպ» ֆիլմի թողարկումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է We Got This Covered-ը:
Հրատարակությանը մոտ կանգնած աղբյուրը պատմել Է, որ ստուդիայում շահագրգռված են, որ «Օսկար» մրցանակի դափնեկիրը խաղա «Թորի» երեք մասում այն բանից հետո, երբ Թայքի Վայթիթիի ժապավենը կավարտի կինոտիեզերքի չորրորդ փուլը:
Թորի մասին պատմող հաջորդ ֆիլմերի գլխավոր դերում Նատալի Փորթմանի լինելու եւս մեկ պատճառը չորրորդ մասից հետո Քրիս Հեմսվորթի հեռանալն Է նախագծից:
Նախատեսվում Է «Թոր. սեր եւ ամպրոպ» ժապավենի նկարահանումներին ձեռնամուխ լինել հաջորդ տարվա օգոստոսին:
Կինոնկարը վարձույթում կհայտնվի 2021 թվականի նոյեմբերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am