Marvel-ը պլանավորում Է Նատալի Փորթմանին տալ Թորի դերը. We Got This Covered

Armenpress 16:44, 15 Հոկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասանուհի Նատալի Փորթմանը կարող Է Marvel-ում սեփական գերհերոսական եռերգությունն ստանալ «Թոր. սեր եւ ամպրոպ» ֆիլմի թողարկումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է We Got This Covered-ը:Հրատարակությանը մոտ կանգնած աղբյուրը պատմել Է, որ ստուդիայում շահագրգռված են, որ «Օսկար» մրցանակի դափնեկիրը խաղա «Թորի» երեք մասում այն բանից հետո, երբ Թայքի Վայթիթիի ժապավենը կավարտի կինոտիեզերքի չորրորդ փուլը:Թորի մասին պատմող հաջորդ ֆիլմերի գլխավոր դերում Նատալի Փորթմանի լինելու եւս մեկ պատճառը չորրորդ մասից հետո Քրիս Հեմսվորթի հեռանալն Է նախագծից: Նախատեսվում Է «Թոր. սեր եւ ամպրոպ» ժապավենի նկարահանումներին ձեռնամուխ լինել հաջորդ տարվա օգոստոսին: Կինոնկարը վարձույթում կհայտնվի 2021 թվականի նոյեմբերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am