Հասարակական

Ես գիտեմ արյան ծարավ թուրքերի մասին. Շերը դատապարտել է Թուրքիայի գործողությունները Սիրիայում

2 րոպեի ընթերցում

 Ես գիտեմ արյան ծարավ թուրքերի մասին. Շերը դատապարտել է Թուրքիայի գործողությունները Սիրիայում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի ամերիկահայ երգչուհի Շերլին Սարգսյանն (Շերը) անդրադարձել է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին:

«11 տարեկանից գիտեմ արյան ծարավ թուրքերի մասին, ովքեր գրեթե 2 մլն հայի խոշտանգել ու սպանել են: Այդ մասին գիտեն նաև Հայաստանում: Թուրքիայի զինվորները դեռ արյան ծարավ են: Այժմ նրանք ցեղասպանություն կգործեն քրդերի նկատմամբ, Թրամփի օրհնությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, երգչուհին այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան ներխուժել է Սիրիայի տարածք: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ թուրքական զորքերն սկսել են Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում