Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Իսրայելում կտեղադրվի հուշարձան՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության

Իսրայելում կտեղադրվի հուշարձան՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելում կտեղադրվի Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Հայաստան-Իսրայել» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ դոկտոր Ալեքսանդր Ցինկերը:

«Ստացվել է թույլտվություն, համապատասխան մակետը մշակվել է, և մենք հիմա սկսել ենք դրամահավաք Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանի ստեղծման, բացման համար: Այն նախատեսված է տեղադրել Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքում: Այնտեղ քաղաքապետ փոխվեց, մեզ թվում էր, թե խնդիրներ կլինեն, սակայն, փառք Աստծո, բոլոր հարցերը կարգավորված են»,-ասաց Ալեքսանդր Ցինկերը:

Որոշում է կայացվել հուշարձանը պատրաստել Հայաստանում, այնուհետև տեղափոխել Իսրայել:

Ալեքսանդր Ցինկերը նշեց, որ մեկ այլ ուղղությամբ ևս նախատեսում են աշխատանք տանել: Պետախ Տիկվայի նախկին քաղաքապետի և Գյումրիի քաղաքապետի միջև եղել է նամակագրություն քույր քաղաքներ դարձնելու մասին: Պետախ Տիկվայի նոր քաղաքապետը ևս համաձայն է:




Այս թեմայով

... վերջին լուր "Հայոց ցեղասպանություն" թեմայով
youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ