Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հոկտեմբեր

Դավիթ Տոնոյանը մանրամասնեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի որոշումը

Դավիթ Տոնոյանը մանրամասնեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի 
որոշումը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը պետության տրամադրած գումարից բացի հավելյալ գումար կտրամադրի նաեւ 1998 թվականի հունվարի 1-ը ներառյալ եւ դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ կառավարութան հոկտեմբերի 10-ի նիստում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Եթե զոհված սպայի ընտանիքը պետությունից արդեն իսկ ստանում է 60 հազար դրամ, ապա հիմնադրամից ամսվա մեջ կստանա նաև 240 հազար դրամ: Կախված կոչումներից ու ընտանիքի անդամներից՝ այդ թվերը փոփոխության են ենթարկվում, ես միջինացված օրինակ բերեցի»,- ասաց Տոնոյանը:

Հոկտեմբերի 9-ին որոշում է կայացվել, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2020 թվականի հունվարի 1-ից կսկսի աջակցություն ցուցաբերել նաեւ 1998 թվականի հունվարի 1-ը ներառյալ եւ դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին: Նախորդ տարվա դրությամբ հիմնադրամը փոխհատուցում էր միայն 2017 թվականի հունվարի 1-ը ներառյալ եւ դրանից հետո տեղի ունեցած դեպքերը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ