Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

ՀՀ-ն դատապարտում է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի Հանրապետություն. Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ն դատապարտում է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի Հանրապետություն. Նիկոլ 
Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է Թուրքայի զինված ուժերի ներխուժումը Սիրիայի Հանրապետություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության նիստում ասաց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեկ Թուրքիայի զինված ուժերը ներխուժել են Սիրիայի Արաբական Հանրապետություն: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ, և ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է ներխուժման այդ գործողությունը, և մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետև մեր գնահատմամբ՝ այդ գործողությունը ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճգնաժամը, և մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում ազգային փոքրամասնություններին, և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է Սիրիայում իրականացնել իր մարդասիրական առաքելությունը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ