Հասարակական

Այնքան հուզված եմ այստեղ լինելու համար. Քիմ Քարդաշյանը պատասխանեց «Արմենպրես»-ի հարցին

1 րոպեի ընթերցում

Այնքան հուզված եմ այստեղ լինելու համար. Քիմ Քարդաշյանը պատասխանեց «Արմենպրես»-ի հարցին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ժամանեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ մասնակցելու WCIT 2019-ի պանելային քննարկումներից մեկին:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան Քարդաշյանը նշեց. «Այնքան հուզված եմ՝ այստեղ լինելու համար»:

Քարդաշյանը որպես հատուկ բանախոս ելույթ է ունենալու ՏՏ համաժողովի՝ WCIT 2019-ի ժամանակ:

Քարդաշյանը կմասնակցի WCIT 2019-ի շրջանակում անցկացվող «Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը: Քարդաշյանը, որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, կկիսվի իր փորձով, կներկայացնի, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում