Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բարձրագույն խմբի առաջատար «Արարատ»-ը հաղթեց «Երևան»-ին

Բարձրագույն խմբի առաջատար «Արարատ»-ը հաղթեց «Երևան»-ին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում մեկնարկեց 10-րդ տուրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Երևան»-ը սեփական հարկի հյուրընկալեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջատար «Արարատ»-ին: Վանաձորում կայացած խաղի 15-րդ րոպեին Իրակլի Լոգուան առաջ մղեց «Արարատ»-ին: Խաղակեսի ավարտին Ալեքսանդր Կոզլովը 11 մետրանոցի շնորհիվ կրկնապատկեց հաշվի տարբերությունը: «Երևան»-ի կազմում միակ և հեղինակության գնդակը խփեց Ռամազան Իսաևը: «Արարատ»-ի 3-րդ գնդակով աչքի ընկավ Զավեն Բադոյանը: «Երևան»-«Արարատ» 1:3:

10-րդ տուրում կկայանան նաև «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ», «Լոռի»-«Փյունիկ», «Ուրարտու»-«Շիրակ», «Նոա»-«Գանձասար-Կապան» հանդիպումները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]