Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Ռոհանին մեկնաբանել Է միջուկային գործարքի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի նախագիծը

Ռոհանին մեկնաբանել Է միջուկային գործարքի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանն ընդհանուր առմամբ համաձայն Է Ֆրանսիայի ներկայացրած այն նախագծին, որը կօգներ կարգավորել միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրադրությունը, բայց ոչ դրա ձեւին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 2-ին, հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«Ֆրանսիայի նախագահն ինձ ներկայացրեց այդ նախագիծը, ես ասացի, որ այդ պլանի ունիվերսալությանը մենք համաձայն ենք, բայց առանձին արտահայտություններին բնավ համաձայն չեմ, քանի որ դրանք ճիշտ չեն»,-ասել Է Ռոհանին, որի ելույթը կառավարության նիստում ցուցադրել Է պետական հեռուստատեսությունը: Նրա խոսքով՝ Ֆրանսիայի առաջարկած նախագիծը հանգում Է այն բանին, որ Իրանը չպետք Է ձգտի միջուկային զենք ստանալ, պետք Է նպաստի տարածաշրջանի խաղաղությանը եւ ջրային երթուղիների անվտանգությանը: Իր հերթին ԱՄՆ-ը պետք Է չեղարկի պատժամիջոցները, ինչից հետո պետք Է սկսվի իրանական նավթի վաճառքը, եւ Իրանը փող կստանա դրա վաճառքից: Ռոհանին նշել Է, որ Իրանն սկզբունքորեն չի ձգտում միջուկային զենք ստանալ, ինչպես նաեւ օգնում Է խաղաղությանը, որի մասին ասված Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պլանում: Իրանի նախագահը հավելել Է, որ նախագահ Մակրոնը այդ նախագիծը ներկայացրել Է ոչ միայն իրեն, այլեւ ամերիկյան կողմին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am