Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

2020 թ. բյուջեով առողջապահական ծախսերն ավելանալու են 21, կրթականը՝ 15, իսկ սոցիալականը՝ 10 տոկոսով

2020 թ. բյուջեով առողջապահական ծախսերն ավելանալու են 21, կրթականը՝ 15, իսկ 
սոցիալականը՝ 10 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը սեպտեմբերի 30-ի նիստում հավանության արժանացրեց 2020 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագիծը, որով պետբյուջեի եկամտային մասը կազմելու է 1 տրլն 697 մլրդ ՀՀ դրամ, իսկ ծախսային մասը՝ 1 տրլն 880 մլրդ դրամ: 2019 թ. համար հաստատված պետական բյուջեի համեմատ եկամտային մասն ավելանալու է 13%-ով, իսկ ծախսայինը՝ 14%-ով:

Ինչպես հայտնում է «Արմենպրես», 2020 թ. բյուջեի նախագծով նախատեսվում է էականորեն ավելացնել առողջապահական, կրթական և սոցիալական պաշտպանության ոլորտներին հատկացվող միջոցների չափը: Առողջապահության ոլորտին հատկացվող միջոցները նախագծի համաձայն կազմելու են 110.9 մլրդ դրամ, ինչը ընթացիկ տարվա բյուջեով սահմանվածից ավել է շուրջ 21%-ով: Կրթության ոլորտին հատկացվելիք միջոցները 2020թ-ին նախագծով կազմելու են 162.9 մլրդ դրամ, որը 2019-ի համեմատ ավել է 15%-ով: Իսկ սոցիալական պաշտպանությանն ուղղվելիք միջոցները կազմելու են 489.4 մլրդ դրամ, ինչը ընթացիկ տարվա համեմատ ավել է 10%-ով: Միևնույն ժամանակ ավելի քան 40%-ով նախատեսվում է ավելացնել բնակարանային շինարարությանն  ուղղվելիք միջոցները, որի շրջանակներում պետք է լուծվեն երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրները:

Հատկանշական է նաև, որ բյուջեի նախագծով նախատեսվում է ավելի քան 2 անգամ ավելացնել ճանապարհաշինարարությանն ուղղվող միջոցների ծավալը: Եթե 2019 թ. բյուջեով այս ուղղությամբ սահմանված էր 57.5 մլրդ դրամ, ապա 2020 թ. բյուջեով նախատեսվում է հատկացնել 124.4 մլրդ դրամ:

Նախագծով շոշափելիորեն՝ ավելի քան 3.3 անգամ ավելանալու է նաև Հայաստանում ոռոգման համակարգերի կառուցման, վերակառուցման և բարելավման համար հատկացվելիք միջոցներ: 2019 թ. այս ուղղությամբ սահմանվել է 17.2 մլրդ դրամ, մինչդեռ 2020-ին նախատեսվում է 58.2 մլրդ դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]