«Ռոմա»-ն հաղթեց. Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրի շրջանակում «Ռոմա»-ն հյուրընկալվեց «Լեչե»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին կեսում երկու թիմերը հաշիվը բացելու մի շարք հնարավորություններ ունեին: Առաջին կեսի վերջնամասում «Ռոմա»-ի առավելությունն ակնհայտ էր:
Երկրորդ կեսին մեկնարկային ակտիվությունը «Ռոմա»-ն գոլի վերածեց 56-րդ րոպեին, երբ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից գլխի շեշտակի հարվածով հանդիպման հաշիվը բացեց Էդին Ջեկոն:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 85-րդ րոպեին վնասվածքի պատճառով:
Հաջորդ հանդիպումը «Ռոմա»-ն կանցկացնի Եվրոպայի լիգայի շրջանակում՝ հոկտեմբերի 3-ին հյուրընկալվելով «Վոլսբերգեր»-ին: