Հասարակական

Անտառապետերի և անտառապահների աշխատավարձերը բարձանում են ավելի քան 20 տոկոսով

1 րոպեի ընթերցում

 Անտառապետերի և անտառապահների աշխատավարձերը բարձանում են ավելի քան 20 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ավելի քան 20 տոկոսով բարձրացնում է անտառապետերի և անտառապահների աշխատավարձերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, գործադիրն ընդունված համապատասխան որոշմամբ այդ նպատակով կհատկացնի 43 միլիոն 992 հազար դրամ՝ Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 19 անտառտնտեսության 99 անտառապետի և ավագ անտառապետի ու 512 անտառապահի անվանական աշխատավարձերի բարձրացման նպատակով:

Գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից: Աշխատավարձերը հոկտեմբերի 1-ից կբարձրանան ավելի քան 20 տոկոսով՝ 20 հազարական դրամով: Անտառապետերի միջին աշխատավարձը կազմում է 90, իսկ անտառապահներինը՝ 75 հազար դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում