Հասարակական

Բադասյանը մասնակցել է «Արդարադատության ոլորտի բարեփոխումներ» թեմայով աշխատաժողովին

4 րոպեի ընթերցում

Բադասյանը մասնակցել է «Արդարադատության ոլորտի բարեփոխումներ» թեմայով աշխատաժողովին

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մասնակցել է «Արդարադատության ոլորտի բարեփոխումներ» թեմայով աշխատաժողովին, որը կազմակերպվել էր Եվրոպական միության «Թայեքս» գործիքի շրջանակում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնույան հետ կապերի վարչությունից, միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, արդարադատության նախարարի տեղակալներ Ռաֆիկ Գրիգորյանն ու Աննա Վարդապետյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, դատավորներ, ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներ, այլք:

Նախարարը, շնորհակալություն հայտնելով Եվրոպական միությանն աշխատաժողովը կազմակեպելու համար, նշել է, որ 2018 թվականի գարնանային իրադարձություններից հետո Հայաստանում դատաիրավական համակարգի իրական բարեփոխումները դարձան Կառավարության թիվ մեկ առաջնահերթությունը: Այս համատեքստում, Ռուստամ Բադասյանը կարևորել է հանրային քննարկման փուլն անցած «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենսդրության մեջ փոփոխություններ և լրացումների կատարելու մասին նախագիծը, ինչպես նաև բարեփոխումների առավել ընդգրկուն նախագծերը՝ Դատաիրավական և Հակակոռուպցիոն ռազմավարությունները:

«Առաջարկվող նախագծերով նախատեսվում է ներդնել դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգ, իրականացնել սահմանադրական և ընտրական բարեփոխումներ, անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով ամրապնդել իրավունքի գերակայությունը, ինչպես նաև՝ որպես կարևոր վերջնանպատակ, ապահովել դատարանների և արդարադատության համակարգին առնչվող պետական ինստիտուտների վերակառուցումը անկախության և հաշվետվողականության չափանիշներով, ինչն անհրաժեշտ է ժողովրդավարական պետության զարգացման համար»,- ասել է նախարար Բադասյանը՝ հավելելով, որ նշված առաջնահերթությունները եվրոպական լավագույն չափանիշներին համահունչ կյանքի կոչելու նպատակով Նախարությունը սերտ համագործակցում է Եվրոպական միության հետ, որը եղել և շարունակում է մնալ դատաիրավական բարեփոխումների իրականացման գործում ՀՀ կառավարության հիմնական գործընկերը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն ընդգծել է, որ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել Կառավարության և, մասնավորապես, Արդարադատության նախարարության ստանձնած հանձնառությանը՝ ուղղված դատաիրավական և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտների բարեփոխումներին: «Հայաստանում տասը տարի առաջ եմ եղել, այդ ժամանակ էլ էինք առաջարկում մեր աջակցությունը, բայց այսօր բոլորովին այլ մթնոլորտ է: Ես տպավորված եմ Արդարադատության նախարարության գործընկերների գիտելիքներով և համագործակցության պատրաստակամությամբ, որն, իմ կարծիքով, լավ մեկնարկ է»,- ասել է դեսպանը և հավելել, որ ուրախ են նաև արձանագրել Կառավարության՝ հատկապես հակակոռուպցիոն ոլորտում օր առաջ բարեփոխումներ իրականացնելու հանձնառությունը:

Նշենք, որ աշխատաժողովի շրջանակում ոլորտի լավագույն փորձագետները կներկայացնեն դատական համակարգի հաշվետվողականության, անկախության և ամբողջականության բարելավման հիմնական սկզբունքները, միջոցները և մեխանիզմները՝ ներառյալ դատավորների բարեվարքության գնահատման գործընթացի եվրոպական փորձը: Այս համատեքստում փորձագետների կողմից կպարզաբանվեն կարճաժամկետ և երկարաժամկետ առաջնահերթությունները և անհրաժեշտ նախադրյալները՝ ԵՄ և միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում