Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Սի Ցզինպինը կոչ Է արել Պարսից ծոցի վեճերը լուծել խաղաղ ճանապարհով

Սի Ցզինպինը կոչ Է արել Պարսից ծոցի վեճերը լուծել խաղաղ ճանապարհով

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարսից ծոցի եւ Մերձավոր Արեւելքի իրադրությունը մնում Է բարդ, հարկ Է, որ կողմերը զսպվածություն դրսեւորեն եւ առկա բոլոր հակասությունները լուծեն խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 23-ին հայտարարել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը:

Չինաստանի ղեկավարը եւ Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ-Մահդին Պեկինում հանդիպում են անցկացրել Իրաքի կառավարության ղեկավարի պաշտոնական այցի շրջանակներում: «Պարսից ծոցի եւ Մերձավոր Արեւելքի ներկա իրադրությունը մնում Է բարդ եւ զգայուն, համապատասխան բոլոր կողմերը պետք Է պահպանեն հանգստություն եւ զսպվածություն դրսեւորեն»,-հայտարարել Է Սի Ցզինպինը, որի խոսքը մեջբերել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: Նրա խոսքով՝ «անհրաժեշտ Է առկա հակասությունները եւ տարաձայնությունները կարգավորել պատշաճ ձեւով՝ փոխադարձ հարգանքի հիման վրա եւ խաղաղ երկխոսության ճանապարհով, համատեղ ջանքերով ապահովել տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am