Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Արոնյան-Լագրավ առաջին պարտիան ավարտվեց ոչ-ոքի. Աշխարհի գավաթ

Արոնյան-Լագրավ առաջին պարտիան ավարտվեց ոչ-ոքի. Աշխարհի գավաթ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Լևոն Արոնյանը աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում ոչ-ոքի գրանցեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ռուսական Խանտի-Մանսիսկ քաղաքում ընթացող գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում ուժերը չափեց Ֆրանսիայից Մաքսիմ Մաշիե-Լագրավի հետ: Առաջին դասական պարտիայում, որտեղ Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով, գրանցվեց ոչ-ոքի:

Հայաստանի 4 ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն Լևոն Արոնյանը: Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում է 128 շախմատիստ: Մրցակիցները նախ երկու պարտիա կխաղան դասական ժամակարգով: Հավասարության դեպքում կանցկացվեն արագ և կայծակնային պարտիաներ: Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]