1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մելքումյանը հայտնեց ռուս գործընկերների` հայերի վարորդական իրավունքի խնդիրը լուծելու խոստման մասին

Մելքումյանը հայտնեց ռուս գործընկերների` հայերի վարորդական իրավունքի խնդիրը 
լուծելու խոստման մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հայտնում է, որ Ռուսաստանում Պետական դումայի համապատասխան կոմիտեի հետ համատեղ նիստում գործընկերները խոստացել են, որ մինչև տարեվերջ կլուծվի հայաստանցիների վարորդական իրավունքների ճանաչման հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելքումյանն այս մասին հայտնեց ՀՀ ազգային ժողովում հրավիրված ասուլիսում:

«Սեպտեմբերի 17-ին ՌԴ Պետական դումայում տեղի ունեցավ մեր հանձնաժողովի և Պետական դումայի ԱՊՀ երկրների եվրասիական ինտեգրման հարցերով կոմիտեի համատեղ նիստը: Քննարկվեցին կարևոր հարցրեր: Արդեն մի քանի տարի է, ինչ ծառացած է Ռուսաստանի Դաշնությունում աշխատող մեր համաքաղաքացիների վարորդական իրավունքների վավեր չլինելու խնդիրը: Եվ դա խնդիր է, ինչը կապված է Հայաստանում ռուսերենի երկրորդ լեզվի կարգավիճակ ունենալու հետ: Այս խնդիրը, կարծես թե, միտված է ակտիվ լուծման: Նրանք էլ ընկալեցին ու արձագանքեցին, որ այնուամենայնիվ, մեր բոլոր դպրոցներում ռուսերենի ուսուցումը պարտադիր է, բուհերում ևս անցնում են, լեզվաիմացությունն, ըստ էության, ԵԱՏՄ մյուս երկրների համեմատ ցածր չէ, հակառակը` կարող է լինել նաև ավելի բարձր: Եվ մեզ շատ հստակ խոսք են տվել, որ այդ հարցը պետք է մինչև տարվա վերջ լուծվի»,-ասաց Մելքումյանը:

Պատգամավորը շեշտեց` հետամուտ են լինելու, որ մինչև տարվա վերջ վարորդական իրավունքների խնդիրը լուծվի: Նա նշեց` ԵԱՏՄ երկրներում պետք է լինեն հավասար պայմաններ, ինքն այս հարցով խոսել է նաև փոխվարչապետի հետ: Մելքումյանի խոսքով` ԵԱՏՄ կոլեգիայում ևս քաջատեղյակ են դումայում տեղի ունեցած իրենց քննարկումներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]