Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Յուրաքանչյուր հայ պետք է ունենա ՀՀ քաղաքացիություն. Փաշինյանը խոսել է հայրենադարձության մասին

Յուրաքանչյուր հայ պետք է ունենա ՀՀ քաղաքացիություն. Փաշինյանը խոսել է 
հայրենադարձության մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում կայացած հանրահավաքի ընթացքում անդրադարձել է հայրենադարձության գաղափարին:

«Ես ուզում եմ խոսել մեծ հայրենադարձության գաղափարի մասին: Այսօր էլ արդեն բազմաթիվ հայեր վերադառնում են Հայաստան:  Մենք այսօր վիճակագրություն հրապարակեցինք: Դա ժամանակ առ ժամանակ արվող վիճակագրություն է: 2015 թվականի համեմատությամբ Հայաստանի սահմանահատումների դրական սալդոն աճել է 32 անգամ ժողովուրդ, 32 անգամ: Բայց ես ուզում եմ խոսել մեծ հայրենադարձության մասին՝ ասելով, որ ապրել Հայաստանում չի նշանակում միայն ֆիզիկապես ապրել Հայաստանում: Ապրել Հայաստանում նշանակում է նաև ապրել Հայաստանով և ես համարում եմ, որ ձեզնից շատերը միշտ էլ ապրել են Հայաստանում և այսօր էլ ապրում են Հայաստանում, որովհետև ես տեսնում եմ և գիտեմ, որ դուք ապրում եք Հայաստանով և դա է ամենակարևորը: Բայց մյուս կողմից ես ուզում եմ ասել, որ ապրել Հայաստանում չի նշանակում տարին 12 ամիս ֆիզիկապես գտնվել Հայաստանում կամ ընդհանրապես 21-րդ դարում որևէ երկրում ապրել չի նշանակում տարին 12 ամիս անընդհատ ֆիզիկապես գտնվել նույն տեղում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհն այնպիսին է, որ բազմաթիվ մարդիկ, առավել ևս հաջողակ մարդիկ տարվա մեծ մասն անցկացնում են ճամփորդությունների մեջ:  Եվ ես ուզում եմ մի ուղերձ հղել մեր հայրենակիցներին. մեծ հայրենադարձություն նշանակում է նաև, օրինակ, տարվա ընթացքում անպայման մեկ ամիս, երկու ամիս ֆիզիկապես գտնվել Հայաստանում և ապրել Հայաստանում: Այսօր Հայաստանում և Երևանում անշարժ գույքի գներն էականորեն աճում են և Երևանում, Հայաստանում տուն ունենալը նշանակում է շատ լավ և հուսալի ներդրում անել և նրանց, ովքեր դեռևս տուն չունեն Հայաստանում՝ յուրաքանչյուր հայ պետք է տուն ունենա Հայաստանում: Հայրենադարձությունը նշանակում է բիզնես ունենալ Հայաստանում, և ամենակարևորը՝ ունենալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Յուրաքանչյուր հայ պետք է ունենա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]