1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Փաշինյանը շնորհակալ է Լոս Անջելեսի հայ համայնքին ջերմ մթնոլորտի և ընդունելության համար

Փաշինյանը շնորհակալ է Լոս Անջելեսի հայ համայնքին ջերմ մթնոլորտի և 
ընդունելության համար

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում հանդիպել է Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավար կազմի հետ։

Հանդիպմանը մասնակցում են հայ համայնքի խոշորագույն կառույցների ղեկավար կազմի ներկայացուցիչները՝ շուրջ 70 անձ, ներկա էին նաև ՀՀ պատվո հյուպատոսները Ֆրեզնո և Լաս Վեգաս քաղաքներում, հայ համայնքի հոգևոր հայրեր։

Հանդիպման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Հարգելի գործընկերներ,
Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարներ,
Հոգևոր հայրեր,

շատ ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար։ Սա իսկապես կարևոր հանդիպում է, որը պլանավորվում էր դեռ անցյալ տարվանից, և կարող եմ ասել, որ հենց օդանավակայանից դուրս գալու առաջին րոպեից զգում եմ այն մթնոլորտը, որ ձևավորված է այս օրերին՝ Լոս Անջելեսի հայ համայնքի կողմից, և ուզում եմ շնորհակալություն հայտնել առաջին հերթին այդ մթնոլորտի, պատրաստակամության համար։ Այնպես է ստացվել, որ ես այսօր բավական երկար խոսելու առիթ դեռ ունենալու եմ, և այսօրվա հանդիպմանը կուզենայի ավելի շատ լսողի կամ պատասխանողի դերում լինեի, որովհետև այսօր հանրային հավաքին ես մանրամասն ելույթ եմ ունենալու։ Այս պահին ուզում եմ ասել՝ շատ ուրախ եմ, որ այս առիթն ունեմ, իհարկե, ձեզնից շատերի հետ տարբեր առիթներով հանդիպել ենք, քննարկել ենք, բայց այսպիսի ընդլայնված կազմով առաջին անգամ ենք հանդիպում։ Հույս ունեմ, որ դեռ էլի հանդիպելու առիթներ կունենանք՝ մեր հանդիպումներն ավելի գործնականացնելու, ավելի կոնկրետ, գործնական հարցեր քննարկելու համար։ Կուզենայի լսել ձեզ և եթե կունենաք հարցեր, ես հաճույքով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին»։

Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարները ողջունել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ամերիկայի Լոս Անջելես քաղաքում և նշել, որ ոգևորված են Նիկոլ Փաշինյանի այցով, նրա հետ հանդիպման ու մայր հայրենիքին, Հայաստան-Սփյուռք կապերին վերաբերող հարցեր քննարկելու հնարավորությամբ։

Անդրադառնալով Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարների հարցադրումներին՝ Հայաստանի վարչապետը ներկայացրել է համահայկական օրակարգի ձևավորման և համահայկականության գաղափարի իրագործման տեսլականը, խոսել Հայաստանի տնտեսական զարգացման ցուցանիշների և դրական միտումների, տնտեսական ակտիվության, զբոսաշրջության առաջանցիկ տեմպերի մասին, անդրադարձել Արցախի հարցի կարգավորմանը, Հայաստանում իրականացվող դատաիրավական համակարգի, պետական կառավարման համակարգի կառուցվածքային բարեփոխումներին, կեղծ լրատվության դեմ պայքարին, ինչպես նաև պատասխանել հանդիպման մասնակիցների մի շարք այլ հարցերի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]