Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն ԱԱ-ում միայն փոքր բրոնզե մեդալ նվաճեց

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն ԱԱ-ում միայն փոքր բրոնզե մեդալ նվաճեց

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) աշխարհի առաջնությունում նվաճեց միայն փոքր բրոնզե մեդալ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թաիլանդի Պատայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության տղամարդկանց 81 կգ քաշային կարգում պայքարի մեջ մտավ նաև Հայաստանի Անդրանիկ Կարապետյանը: Վերջինս պոկոմ վարժության առաջին մոտեցմանը գլխավերևում պահեց 168 կգ, այնուհետ չկարողացավ երկու մոտեցմամբ բարձրացնել 172 կգ: Հայ ծանրորդը նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժության Անդրանիկ Կարապետյանը տապալեց բոլոր երեք մոտեցումներն էլ՝ չբարձրացրեց 195 կգ: Կարապետյանը երկամարտում զրո ստացավ:

Հայաստանի ներկայացուցիչներից մեդալների համար դեռևս կպայքարեն՝ Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ, A ենթախումբ, սեպտեմբերի 23, Երևանի ժամանակով 17:25-ին), Սամվել Գասպարյանը (102 կգ, A ենթախումբ, սեպտեմբերի 25, մեկնարկը Երևանի ժամանակով 17:25-ին), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ, A ենթախումբ, սեպտեմբերի 26, մեկնարկը Երևանի ժամանակով 14:55-ին), Գոռ Մինասյանը, Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ, սեպտեմբերի 27, մեկնարկը Երևանի ժամանակով 12:55-ին), ինչպես նաև Տաթև Հակոբյանը(87 կգ, A ենթախումբ, սեպտեմբերի 25, մեկնարկը Երևանի ժամանակով 14:55-ին):

Վարվառա Հայրապետյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]