Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Մեկնարկել է նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրի 2-րդ փուլը

Մեկնարկել է նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրի 2-րդ փուլը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարությունը հայտարարում է նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրի 2019-2020 թվականների ընդունելության 2-րդ փուլի մեկնարկը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, հայտերն ընդունվում են սեպտեմբերի 20-ից 30-ը:

Ընդունելության հայտ կարող են ներկայացնել նախկին տարիների բժիշկ-շրջանավարտները, ինչպես նաև արդեն աշխատող բժիշկ մասնագետները, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր մասնագիտություն:

Ծրագրի շրջանավարտներն ուսումնառության ավարտից հետո 5 տարի աշխատելու են մարզային բժշկական կազմակերպություններում: 

Մանրամասներին ծանոթանալու և պայմանագիր կնքելու համար ցանկացողները կարող են դիմել առողջապահության նախարարություն (Կառավարական տուն N 3), Անձնակազմի կառավարման վարչություն, 211 սենյակ, հեռ. 060-80-80-03/1505, 1504: 

Հայտերն ընդունվում են հետևյալ մասնագիտություններով`

 

          Լաբորատոր ախտորոշում                                               3 տեղ

          Ընդհանուր վիրաբուժություն                                           2 տեղ

          Մանկաբարձություն և գինեկոլոգիա                                 1 տեղ

          Նյարդաբանություն                                                         3 տեղ

          Ընտանեկան բժշկություն                                                 5 տեղ

          Պալարախտաբանություն /ֆտիզիատրիա/                        1 տեղ

          Հոգեբուժություն                                                              1 տեղ

          Մանկաբուժություն                                                          3 տեղ

          Ներքին բժշկություն                                                         1 տեղ

          Վնասվածքաբանություն և օրթոպեդիա                            1 տեղ

          Շտապբուժօգնություն                                                      4 տեղ

          Մանկական անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա          2 տեղ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am