Թուրքական օդուժը կրկին հարձակումներ է իրականացրել Իրաքի հյուսիսում
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի հյուսիսային շրջաններում շարունակվում են թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող «Մագիլ-3» (Pençe-3) ռազմական գործողությունները, որոնց շրջանակներում հարձակում է իրականացվել Իրաքի Հաֆթանին շրջանի ուղղությամբ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ «Թվիթեր»-ի միկրոբլոգից ստացված տեղեկությունների համաձայն՝ գործողությունների հետևանքով Հաֆթանինում սպանվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հինգ զինյալ:
Թուրքական զինված ուժերի կողմից օգոստոսի 23-ից իրականցվում են «Մագիլ-3» (Pençe-3) անունը կրող ռազմական գործողությունները, որոնց նպատակն է վերացնել Իրաքի հյուսիսային Սինաթ և Հաֆթանին շրջաններում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության հենակետերը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում