Թուրքական օդուժը կրկին հարձակումներ է իրականացրել Իրաքի հյուսիսում

Armenpress 12:05, 20 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի հյուսիսային շրջաններում շարունակվում են թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող «Մագիլ-3» (Pençe-3) ռազմական գործողությունները, որոնց շրջանակներում հարձակում է  իրականացվել Իրաքի Հաֆթանին շրջանի ուղղությամբ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ «Թվիթեր»-ի միկրոբլոգից ստացված տեղեկությունների համաձայն՝ գործողությունների հետևանքով Հաֆթանինում սպանվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հինգ զինյալ:

Թուրքական զինված ուժերի կողմից օգոստոսի 23-ից իրականցվում են «Մագիլ-3» (Pençe-3) անունը կրող ռազմական գործողությունները, որոնց նպատակն է վերացնել Իրաքի հյուսիսային Սինաթ և Հաֆթանին շրջաններում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության հենակետերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am