Հասարակական

Վարչապետը հայտնում է 2 հակակոռուպցիոն մարմնի ստեղծման մասին. մեկը կգնահատի պաշտոնյաների գույքը

2 րոպեի ընթերցում

Վարչապետը հայտնում է 2 հակակոռուպցիոն մարմնի ստեղծման մասին. մեկը կգնահատի պաշտոնյաների գույքը

ՎԱՆԱՁՈՐ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջիկայում կստեղծվի հակակոռուպցիոն երկու մարմին: Դրանցից մեկը կզբաղվի պաշտոնյաների,այդ թվում դատավորների գույքային կարությունների գնահատմամբ: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե դատական համակարգում «վիրահատական միամտություն իրականացնելու» գործընթացը՝ վեթթինգն, ինչ փուլում է, և արդյոք արդյունքները գոհացնում են:

«ԲԴԽ կազմն էական համալրվել է, ըստ էության՝ ձևավորվել է հակակոռուպցիոն ռազմավարությունը, որտեղ նկարագրված է նաև վեթթինգ կոչվող գործընթացը։ Ուղղակի մենք, հընթացս հասկանալով, որ ուշադրությունն ավելի շատ կենտրոնացվում է «վեթթինգ» անունի, քան բովանդակության վրա, որոշեցինք այդ բառն ուղղակի չօգտագործել։ Բայց մեխանիզմները դրված են հակակոռուպցիոն ռազմավարության մեջ, և առաջիկայում հակակոռուպցիոն երկու մարմին ենք ստեղծելու: Դրանցից մեկը զբաղվելու է դատավորների և մյուս պաշտոնյաների գույքային կարողությունների գնահատմամբ: Մյուս հանձնաժողովը , որը պետք է աշխատի ԲԴԽ-ի հետ, պետք է զբաղվի մասնագիտական կարողություններ գնահատմամբ»,-ասաց վարչապետը։

Փաշինյանը Հայաստանում դատական իշխանության հետ կապված խնդիրները համարում է հրատապ և օրախնդիր: Նրա խոսքով՝ շատ լուրջ քննարկումների արդյունքում եկել են այն համոզման, որ պետք է գնալ վիրահատական, բայց ինստիտուցիոնալ ճանապարհներով, որպեսզի այնպես չստացվի, թե շատ արագ ինչ-որ խնդիր լուծելու համար իրականում ոչ թե խնդիրն են լուծում, այլ խնդրի ձևակերպումը փոխում:

«Մեր նպատակն է ի վերջո ունենալ անկախ դատական համակարգ, հանկարծ այնպես չստացվի, թե մենք նախկին իշխանությունից կախված դատական համակարգը փոխարինել ենք մեր իշխանությունից կախված դատական համակարգով: Մենք դա չէ, որ ուզում ենք անել: Եվ, կներեք, ամենաապիկար վտանգները ՀՀ-ին սպառնում են Հայաստանի դատական համակարգից»,-եզրափակեց վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում