Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

ԱՀ պետնախարարը հանդիպել է հայոց պետականության թեմայով երիտասարդական գիտաժողովի մասնակիցների հետ

ԱՀ պետնախարարը հանդիպել է հայոց պետականության թեմայով երիտասարդական գիտաժողովի մասնակիցների հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 15-ին հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովի մի խումբ մասնակիցների հետ: Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է ավանդույթի ուժ ստացած միջոցառման անցկացումը հայոց պետականության, հատկապես, արցախյան հատվածին վերաբերող հիմնախնդիրների ուսումնասիրությունների ու գիտական հիմնավորումների տեսանկյունից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական նախարարը պատմել է Արցախի իրական հատվածում վերջին տարիների ձեռքբերումների մասին՝ տնտեսության շարժիչ ուժը համարվող բնագավառներում իրականացված հաջող լուծումներով ու առկա հիմնախնդիրներով:

Հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով:

Վերջում Գրիգորի Մարտիրոսյանը մասնակցել է միջազգային գիտաժողովի փակումն ազդարարող երեկույթին, որի ընթացքում միջոցառման կազմակերպիչ Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման  անունից պարգևներ  է հանձնել ակտիվ մասնակիցներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am