Հասարակական

ԱԺ-ն քննարկում է երթևեկության խախտումները նկարելու և հավելվածով ոստիկանությանը փոխանցելու նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ն քննարկում է երթևեկության խախտումները նկարելու և հավելվածով ոստիկանությանը փոխանցելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արմեն Փամբուխչյանի կողմից ներկայացված նախագիծը, որով առաջարկվում էքաղաքացիներին հնարավորություն տալ տեսանկարահանել ճանապարհային երթևեկության խախտումները և օնլայն ռեժիմով՝ հավելվածի միջոցով փոխանցել ոստիկանությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ սեպտեմբերի 13-ի նիստում ներկայացրեց Սիսակ Գաբրիելյանը:

«Ակնհայտ է, որ հեղափոխությունից հետո քաղաքացիներն այսօր, ավելի քան երբևէ, պատրաստակամ են համագործակցելու իրավապահ մարմինների հետ: Շատ քաղաքացիներ սոցիալական ցանցերում տեղադրում են տարբեր իրավախախտումների տեսանյութեր, լուսանկարներ, որոնց հիման վրա մեծամասամբ վարչական վարույթ է հարուցվում: Այս նախագծի նպատակն է այդ ողջ գործընթացն ավելի կարգավորել: Կարճ ասած, քաղաքացիներին հնարավորություն է տրվում տեսանկարահանել ճանապարհային երթևեկության խախտումները և օնլայն ռեժիմով փոխանցել ոստիկանությանը: Տեսանյութն արձանագրած քաղաքացու տվյալները գաղտնի են լինելու»,-ասաց Գաբրիելյանն ու հավելեց՝ տեսանյութն ուղարկելուց հետո քաղաքացին այդ գործընթացում այլևս դերակատարում չի ունենալու

Նա նշեց՝ օնլայն ռեժիմը սահմանել են նրա համար, որ ոստիկանության աշխատակիցը շատ հստակ իմանա, որ դա կատարվել է հստակ այսինչ օրն ու տեղը ՝GPS համակարգի միջոցով: Կստեղծի հատուկ էլեկտրոնային հավելված: Դրա համար նախատեսված է 30-50 մլն դրամ՝ կախված իր ֆունկցիոնալությունից: Գաբրիելյանը նշեց, որ հավելվածը օգտակար կլինի նաև վթարների դեպքում մեքենայի տեղը GPS համակարգի միջոցով շուտ հասկանալու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում