Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ԱԳՆ-ում կայանալու է Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրի դյուրացման  հարցերով համատեղ կոմիտեի 5-րդ նիստը

ԱԳՆ-ում կայանալու է Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրի դյուրացման  հարցերով 
համատեղ կոմիտեի 5-րդ նիստը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաքին գործերի նախարարությունում սեպտեմբերի 13-ին կայանալու է Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրի դյուրացման  հարցերով համատեղ կոմիտեի 5-րդ նիստը, որտեղ անդրադարձ է կատարվելու ՀՀ քաղաքացիների կողմից արտոնագրի ստացման ընթացքում առաջացող մի շարք խնդիրներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Նիստի ժամանակ քննարկվելու են Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրի դյուրացման մասին համաձայնագրի կիրարկման հետ կապված հարցեր, ինչպես նաև քննարկվելու են դրա արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը և անդրադարձ է կատարվելու խնդիրներին: Նշեմ, որ հայկական կողմը ԵՄ գործընկերներին ուշադրության է հրավիրելու այն հանգամանքի վրա, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ստացվում են բազմաթիվ բողոքներ, որոնք կապված են ԵՄ անդամ պետությունների հյուպատոսություններում մուտքի արտոնագրի ստացման համար գրանցման խելամիտ ժամկետների ամրագրման առաջացող բարդությունների հետ, ինչպես նաև այն անհիմն մերժումների քանակի հետ, որոնք կապված են այն անձանց հետ, որոնք բավական հաճախ են շրջագայում ԵՄ անդամ պետություններում` ուսանողներ, գիտնականները, լրագրողներ և այլոք»,- ընդգծեց Նաղդալյանը:

ԱԳՆ մամուլի խոսնակը շեշտեց, որ  Հայաստանը ԵՄ-ի հետ համագործությունում կարևորում է մարդկանց միջև շփումների խրախուսումը և ԱԳՆ-ն մշտապես հանձնառու ենք լինելու այս հարցին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am