ԱԺ-ն ընդունեց նոտարին ակնհայտ սուտ տեղեկություն հաղորդելը քրեականացնող օրինագիծը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծն ընդունվեց ԱԺ սեպտեմբերի 13-ի նիստում:
Նախագծի քննարկմանը խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ներկայացրել էր, որ քրեականացնում են նոտարին ակնհայտ սուտ տեղեկություն հաղորդելը: «Այս իրավակարգավորման անհրաժեշտությունը բխել է նաև նոտարների պրակտիկայից»,- նշել էր պատգամավորը:
Օրինագծին կողմ քվեարկեց 98 պատգամավոր, դեմ 2՝, ձեռնպահ՝ 2: