Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

«Արարատ-Արմենիա»-ն մեկնել է Լյուքսեմբուրգ

«Արարատ-Արմենիա»-ն մեկնել է Լյուքսեմբուրգ

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը մեկնել է Լյուքսեմբուրգ, որտեղ օգոստոսի 29-ին կանցկացնի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումը «Դյուդելանժ»-ի հետ:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ «Արարատ-Արմենիա» ակումբի «Ֆեյսբուք»--ի էջից:

«Մեկնում ենք Լյուքսեմբուրգ: Մաղթեք մեզ հաջողություն այս կարևոր խաղում»,- ասված է ակումբի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառման մեջ:

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիա»-ն Երևանում 2-1 հաշվով պարտության մատնեց «Դյուդելանժ»-ին: Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 29-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:00-ին:  Դիմակայության հաղթողը Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի ուղեգիր կստանա:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am