Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման վերաբերյալ նախագիծն առաջիկայում կդրվի հանրային քննարկման

Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման վերաբերյալ նախագիծն առաջիկայում կդրվի 
հանրային քննարկման

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը գրեթե պատրաստ է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 26-ին Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ քննարկման ժամանակ այս մասին տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Առաջին միջազգային եզրակացությունները ստացել ենք և նախագիծը վերանայել ենք: Հավանաբար, այս շաբաթվա վերջին կամ մյուս շաբաթվա սկզբին նախագիծը կդրվի հանրային քննարկման և նոր վերջնական միջազգային փորձաքննության կուղարկվի:   Միջազգային կառույցների հետ կա համագործակցություն` կադրերի վերապատրաստման և դասընթացների անցկացման հարցում: Սա ևս հակակոռուպցիոն ռազմավարության անբաժան մասն է և կարևոր քայլ՝ կոռուպցիայի դեմ պայքարում»,- ընդգծեց Բադասյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]