Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Ծովազարդում ասֆալտապատվում է կենտրոնական ճանապարհը 1126 գծամետր երկարությամբ

Ծովազարդում  ասֆալտապատվում է կենտրոնական ճանապարհը 1126 գծամետր երկարությամբ

ԳԱՎԱՌ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքում ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են կենտրոնական ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները:  

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծովազարդ համայնքի ղեկավար Արամայիս Ենգոյանը, կենտրոնական ճանապարհն ասֆալտապատվում է 1126 մետր երկարությամբ եւ շուրջ 7 հազար քառակուսի մետր մակերեսով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 62 միլիոն 995 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ծովազարդի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա սեպտեմբերի վերջերին:  «Այս ծրագրի ավարտից հետո մենք գյուղի կենտրոնական փողոցում հիմնանորոգման աշխատանքների կատարման կարիք կունենանք եւս 3550 գծամետր ճանապարհի վրա: Եթե մեզ չհաջողվի դա անել պետական միջոցներով, ուրեմն պետք է փորձենք տարեցտարի տեղական միջոցներով կամ սուբվենցիոն նոր ծրագրերով  կարգավորել խնդիրը: Իսկ կենտրոնական ճանապարհը տեղական միջոցներով նախորդ տարիների ընթացքում լուսավորվել է ամբողջությամբ»,-ներկայացրեց  Արամայիս Ենգոյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am