Զորակոչին վերաբերող բողոքների թիվը 60 տոկոսով նվազել է նախորդ տարվա համեմատ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականի զորակոչի համեմատ 2019 թվականին նորակոչիկների թիվն աճել է 15 տոկոսով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը:
«Նորակոչիկների թվի աճին զուգահեռ մոտ 60%-ով կտրուկ նվազել է զորակոչին առնչվող բողոքների թիվը: Սա բավական գոհացուցիչ և կարելի է ասել անգամ աննախադեպ արդյունք է»,- նշեց Բալայանը:
2019 թվականի ամառային զորակոչը մեկնարկել է հուլիսի 1-ին: