1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սևանից նախորդ տարվա համեմատ բաց է թողնվել 45 մլն խորանարդ մետրով պակաս ջուր

Սևանից նախորդ տարվա համեմատ բաց է թողնվել 45 մլն խորանարդ մետրով պակաս 
ջուր

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճից օգոստոսի 2-ից դրությամբ բաց է թողնվել 82 մլն 640 հազար խորանարդ մետր ջուր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 45 մլն խորանարդ մետրով պակաս է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս տարվա օգոստոսի 2-ի դրությամբ Սևանից բաց է թողնվել 82 միլիոն 640 հազար խորանարդ մետր ջուր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 45 միլիոն խորանարդ մետրով: Այսինքն՝ այսքան ջրաքանակ խնայվել է:

Օրենքով սահմանված չափաքանակը 170 միլիոն խորանարդ մետր է: Հույս ունեմ՝ այս տարի ստիպված չենք լինի հավելյալ ջրառ անել Սևանից: Եղանակը և ջրի կառավարման համակարգում իրականացվող արդյունքները նման հույսեր ներշնչում են: Չնայած՝ շատ ավելի լավ կլինի, եթե կարողանանք օրենքով նախատեսված չափաքանակից պակաս վերցնել»,- գրել է Փաշինյանը:

Վարչապետը նաև նշել է, որ Սևանի մակարդակը նախորդ տարվա այսօրվա համեմատությամբ բարձր է 4 սմ-ով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]