Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Իրաքցի պատգամավորն առաջարկել Է խորհրդարանում կախել Սադամ Հուսեյնի դիմանկարը

Իրաքցի պատգամավորն առաջարկել Է խորհրդարանում կախել Սադամ Հուսեյնի դիմանկարը

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի խորհրդարանի (Ներկայացուցիչների խորհրդի) պատգամավոր Քազիմ աս Սայադին հանդես Է եկել առաջարկությամբ՝ դահլիճում, որտեղ տեղի են ունենում երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի ընդհանուր նիստերը, կախել Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի դիմանկարը՝ որպես խրատ այժմ գործող խորհրդարանականներին: Օգոստոսի 7-ին այդ մասին հայտնել Է Shafaaq News նորությունների պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Աս Սայադիի կարծիքով՝ Ներկայացուցիչների խորհրդի գլխավոր դահլիճում պետք Է կախվի լուսանկար, որտեղ Սադամ Հուսեյնը պատկերված Է ձեռնաշղթաներով դատավարության ժամանակ: Ինչպես կարծում Է պատգամավորը, «դա պետք Է օրինակ եւ հիշեցում ծառայի (Իրաքի) բոլոր պետական պաշտոնյաների համար, որ իշխանությունը չի կարող բռնատիրվել եւ գտնվել մեկ մարդու ձեռքին»: Խորհրդարանին հղած գրավոր ուղերձում աս Սայադին նշել Է, որ, իր համոզմամբ, «նախկին նախագահի այդ դիմանկարը պետք Է կախվի ինչպես խորհրդարանում, այնպես Էլ երկրի կառավարության շենքում»: «Պաշտոնյաները պետք Է իմանան,- նշել Է պատգամավորը,- որ իրենց իշխանությունը, ինչպես նաեւ իրենց տգիտությունն ու գողությունը հավերժ չեն տեւի»: Աս Սայադին հայտնել Է, որ մոտ ժամանակներս ինքը մտադիր Է «անմիջականորեն իրաքցի ժողովրդի հետ քննարկել իր առաջարկությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am