Պոզները պատմել Է, թե ում Է մեծագույն հանճարը համարում պատմության մեջ
16:01, 7 Օգոստոս 2019
ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներն իր բլոգում Լեոնարդո դա Վինչիին համարել Է «մեծագույն հանճարը մարդկության պատմության մեջ», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նա եզակի Է: Ոչ միայն որպես գեղանկարիչ, այլեւ որպես ինժեներ, որպես փիլիսոփա, եւ ընդհանրապես անհասկանալի Է, թե ինչպես Է նա կարող Էր գոյություն ունենալ, բացի այդ, գեղեցիկ Էր ու շատ ուժեղ», ասել Է լրագրողը: Նա հավելել Է, որ դա Վինչին ասես «ուրիշ աշխարհից» Է: Հենց նրանից ինքը կցանկանար հարցազրույց վերցնել: «Կան մի շարք այլ ընկերներ, որոնց հետ ես հաճույքով կզրուցեի՝ Շեքսպիրը, Պուշկինը, բայց, այնուամենայնիվ, Լեոնարդոն առաջինն Է»,-ամփոփել Է Պոզները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում