Հասարակական

«Զվարթնոց»-ից մեկնաբանել են «Պոբեդա»-ի և «Շիրակ» օդանավակայանի միջև ստեղծված խնդիրը

2 րոպեի ընթերցում

«Զվարթնոց»-ից մեկնաբանել են «Պոբեդա»-ի և «Շիրակ» օդանավակայանի միջև ստեղծված խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը մատուցել և շարունակում է մատուցել օդանավակայանային բարձր մակարդակի ծառայություններ` հիմքում ունենալով անվտանգության, սպասարկման և որակի ամենաբարձր չափանիշները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը:

«Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Պոբեդա» ավիաընկերության կողմից բարձրացված հարցի հետ կապված «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն արդեն իսկ իրականացնում է ներքին ուսումնասիրություններ և ստուգումներ՝ ստեղծված իրավիճակը պարզելու համար, ինչպես նաև կապի մեջ է ավիաընկերության հետ»,- նշել է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` արդյունքների մասին կտեղեկացնեն ուսումնասիրություններից հետո` պատրաստ լինելուն պես: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն հորդորում է ժամանակից շուտ եզրահանգումների տեղիք չտալ:

«Ցանկանում ենք նշել նաև, որ «Շիրակ» օդանավակայանում երբևէ ավիավառելիքի սպասարկման հետ կապված որևէ խնդիր չի եղել»,- գրել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատուն:

Ավելի վաղ ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը հայտարարել էր ՌԴ-ից դեպի Գյումրի ձմեռային սեզոնին «Պոբեդա» ավիաընկերության թռիչքների դադարեցման մասին։ Ռուսական ընկերությունն իր այդ որոշումը պատճառաբանել է «Շիրակ» օդանավակայանում վառելանյութի պարբերաբար թերլիցքավորմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում