ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների շիրմաքարերն անհայտ անձինք պղծել են. ինչ-որ նյութով շիրմաքարերի նկարներիվրա և դրանց շուրջը բծեր են արվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այս մասին գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել Ապրիլյան պատերազմի մասնակից Ռազմիկ Գասպարյանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ՀՀ ոստիկանության հասարակայնությանհետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրին, որ այս պահին տեսանյութն ուսումնասիրվում է:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ նշեց, որ դեպքն իրենց ուշադրության կենտրոնում է և իրենք նույնպես աշխատանքներ են տանում պարզելու համար դեպքի հանգամանքները:
Սոցցանցերում տեսանյութը վիրուսային տարածում է գտնում: Օգտատերերը պահանջում են հայտնաբերել իրականացնողներին ևպատժել խստագույնս: