Հասարակական

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ճշտում է Տյումենի մարզում տեղի ունեցած վթարի շուրջ տեղեկատվությունը

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ճշտում է Տյումենի մարզում տեղի ունեցած վթարի շուրջ տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը ճշտում է Հայաստանից դեպի Օմսկ ուղևորվող միկրոավտոբուսի մասնակցությամբ Տյումենի մարզում տեղի ունեցած վթարի շուրջ տեղեկատվությունը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռուսաստանում ՀՀ դեսպանությունից:

«Ինտերֆաքս»-ի տվյալներով` Renault Logan մակնիշի թեթև մարդատար ավտոմեքենան բախվել է Հայաստանից Օմսկ մեկնող Toyota մակնիշի միկրոավտոբուսին:

Վթարի հետևանքով մահացել է մի կին, ևս վեց մարդ, այդ թվում նաեւ 15-ամյա պատանի, տուժել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում