Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը բարձր է գնահատում հայ-իրանական հարաբերությունների մակարդակը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը բարձր է գնահատում հայ-իրանական 
հարաբերությունների մակարդակը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատում Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առկա հարաբերությունների մակարդակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Գրիգորյանն ասաց հուլիսի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների վերաբերյալ հարցին:

«Հայ-իրանական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա: Պատմական, բարեկամական հարաբերությունները, որ եղել են Հայաստանի և Իրանի միջև, շարունակաբար զարգացել են, և այսօր էլ օրինակելի են: Մենք երբևիցե չենք փորձում այլ պետությունների հարաբերությունների մեջ մտնել, մենք մեր հարաբերությունները երկկողմ ենք կառուցում: Իհարկե, մնացած հարաբերությունները որոշակի ազդեցություն ունենում են, բայց մենք անում ենք առավելագույնը, որպեսզի որևէ ազդեցություն չունենա»,- ասաց Գրիգորյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am