Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բացվել է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդեսը

Բացվել է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդեսը բացվել է Ստամբուլի Թոփքափը պալատին կից Այա Իրինի եկեղեցում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Timeturk» լրատվամիջոցը:

Ցուցահանդեսի բացման ժամանակ կազմակերպիչները ընթերցել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձը, որում նա Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին համարում է քրիստոնեական աշխարհի և հատկապես հայ ժողովրդի համար հոգևոր կարևոր կենտրոն: «Այս և նմանատիպ պատմամշակութային հուշարձանները մեր երկրի հարստությունն են»,- նշվել է Էրդողանի ուղերձում:

Բացման արարողությանը ներկա է եղել նաև Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Նա, խոսելով եկեղեցու պատմության և յուրահատկությունների մասին, շեշտել է, որ այս իրադարձությունը շատ ավելին է, քան պարզապես ցուցահանդես, որը ընկալվում է, որպես շատ ավելի մեծ ծրագրի մի մասնիկ: Մաշալյանի խոսքով՝ միջոցառումը նաև նմանատիպ հուշարձանների միջազգային ճանաչմանն ուղղված քայլ է:

Ցուցահանդեսը բաց է լինելու 20 օր շարունակ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]