Թուրքիա

Տասներկու տարի անց Հալեպում կսկսի գործել Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը

1 րոպեի ընթերցում

Տասներկու տարի անց Հալեպում կսկսի գործել Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Սիրիայի Հալեպ քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը կսկսի գործել հունվարի 20-ից։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ֆիդանը հայտարարել է Սիրիայի նոր վարչակազմի արտաքին գործերի նախարար Ասադ Հասան Շայբանիի հետ Անկարայում հանդիպումից հետո։

Ֆիդանի խոսքով՝ հյուպատոսությունը կբացվի 12 տարվա ընդմիջումից հետո. «Հուսով ենք, որ Հալեպում մեր գլխավոր հյուպատոսությունը հունվարի 20-ից կսկսի աշխատել։ Հուսով ենք, որ շուտով մենք կտեսնենք Turkish Airlines-ի թռիչքները»:

Հաքան Ֆիդանը, նշելով, որ Թուրքիան ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում երրորդ երկրների հետ համագործակցության զգալի փորձ ունի, ընդգծել է, որ իրենք կցանկանային նմանատիպ համագործակցություն ունենալ նաև Սիրիայի նոր վարչակազմի հետ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում